Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննայի առաջենկը.
 
 
 

 
BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի, ոճաբան Մադոննայի առաջնեկը: Շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգը աղջիկ է ունեցել: Նորաթուխ մայրիկն ու փոքրիկը իրենց լավ են զգում: Մենք կապ հաստաստեցինք Մադոննայի հետ, ով այդ պահին բժշկական հետազոտություն էր անցնում և չկարողացավ պատասխանել հարցերին: Երջանիկ մայրիկի հետ հարցազրույցը խոստանում ենք ներկայացնենլ ավելի ուշ:  Նշենք, որ 24–ամյա հաղորդավարուհին հղիության ամբողջ ընթացքը հրաշալի է տարել ու  գրեթե չի դադարել աշխատել: Նա բազմիցս հարցազրույցներում նշել է , բախտը  բերել է ամուսնու հարցում և որ երեխայի լուրը միայն դրականորեն է ազդել իր և ամուսնու վրա: Սոսն ավելի ուշադիր ու հոգատար է դարձել իր երկու աղջիկների հանդեպ:
 
 
 Նյութի աղբյուր՝  blognews.am