Դեկտեմբերի 22-ին, միանգամից մի քանի գողություն է տեղի ունեցել Երևանում գործող «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող տերմինալներից։ Արշակունյաց պողոտայի թիվ 37/4 հասցեում գտնվող «Իզի փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք այնտեղից հափշտակել են մոտ 432 հազար դրամ։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, նույն օրը, ժամը 13։15-ին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման տերմինալը վնասել են, վնասել են նաև Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող վճարման տերմինալը, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված տերմինալը և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալը։
 
Նշված տերմինալներից ընդհանուր առմամբ հափշտակել են 723 հազար 700 դրամ։ 
 
Նույն օրը թալանել են նաև Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13/54 հասցեում գտնվող նշված ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը՝ տանելով գումար։ Նշված գողության մասին Շենգավիթի Ոստիկանությունը տեղեկացել է ընկերության անվտանգության մասնագետի կողմից։