ԽՈՅԵՐ
 
Կան բաներ, որոնք անել, թե չանել` կախված է ձեր տրամադրությունից, սակայն որոշ բաներ, պարզապես, պետք է անեք: Այսօր հենց այդ «պետք է» բառի օրն է, հատկապես, եթե խոսքը անձնական կյանքին է վերաբերում:
 
ՑԼԵՐ
 
 
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ մի խնդիր կծագի, որը երկուսով չեք կարողանա լուծել: Դիմեք մտերիմ մարդու օգնությանը: Միայն նա կկարողանա ձեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնել:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր սիրելիի հետ մի վիճեք գումարի պատճառով, սակայն նման վեճից խուսափելը դժվար կլինի: Սակայն աշխատեք այսօր մոռանալ այդ թեման եւ լուծումը թողնել վաղվան:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, պարզապես, պետք է շատ ուժեղ ցանկություն դրսեւորեք: Միայն դրա շնորհիվ կկարողանաք իրականացնել բոլոր նպատակները:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Օրվա սկիզբը շատ հարմար ժամանակաշրջան կլինի անձնական կյանքի դժվարությունները հարթելու համար: Աշխատեք քնած չմնալ:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր պետք չէ ուշադրություն դարձնել մանրուքների վրա, որոնք կարող են փչացնել ձեր հարաբերությունները: Վիճաբանություն փնտրելով կվատնեք ձեր կյանքի լավագույն  պահերը:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեզ համար դժվար կլինի համբերատար լինել ձեր սիրրելիի նկատմամբ, սակայն դուք դա կանեք, ինչը կարժանանա նաեւ ձեր կեսի հիացմունքին:
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Ձեր հարաբերություններում վերջապես դրական փոփոխություններ են նկատվում: Աստղերը չգիտեն, թե դա որքան կշարունակվի, այնպես որ` ձեզ խորհուրդ է տրվում վայելել ամեն մի վայրկյանը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ եք ցանկանում իրեն ասել: Դա ոչ խոսքով կկարողանաք բացատրել, ոչ էլ գործողություններով: Ստիպված կլինեք էլ ավելի շատ ջանքեր գործադրել:
 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ձեզ մի շատ կարեւոր խորհուրդ կտա, որը լավ կանեք շատ շուտ իրագործեք, քանի այն չի կորցրել իր արժեքը:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր պետք է շատ զգոն եւ ուշադիր լինեք` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Չմոռանաք նաեւ սիրելիին տանել ձեր հետեւից:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր լավ կլինի, որ ամեն ինչ թողնեք ճակատագրի հույսին: Սակայն հարաբերությունների հարցում զգույշ եղեք` միգուցե գետը ձեզ հակառակ ուղղություններով տանի…