Մի հետաքրքիր նկատառում։ Մինչ մամուլն աղմկում է Դեն Բիլզեյանի, Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի հանդիպումների մասին, քոչարյանենք լռում են՝ ոչ մի բառ։ Ֆեյսբուքյան նրանց էջերում մի նկար, մի դրվագ անգամ չես գտնի այդ թեմայով։
 
Նման բաները հենց այնպես չեն արվում։ Կարգուկանոն պահպանելու ներքին հրահանգ կա․ մամուլը անհամբեր սպասում է, որ նրա հարազատներից, մտերիմներից մեկը արտահայտվի։ Գոնե մի բառ։ Չկա։
Մինչ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը, նրա եղբոր աղջիկը՝ Իրինան, երբեմն կարծիք էր հայտնում, հայտարարությունից հետո նա հղումներ է անում այն էջերին, հոդվածներին, որոնք իրեն հոգեհարազատ են․ ուրիշ ոչինչ։
Այսօր ՀՀ Երկրորդ նախագահի ծննդյան օրն է և նրա հարազատների էջերում այդ մասին ոչինչ չկա հիշեցնող։ Ուշադրությունս գրավեց Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջը։ Իր նկարը Իրինան փոխարինել է հորեղբոր նկարով։ Միայն նկարը, ուրիշ ոչինչ։ Մի պահ նույնիսկ ինձ թվաց , թե Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում եմ, որովհետև գլխավոր (քովեռ ֆոտո) նկարն էլ հորեղբորն էր։ Շնորհավորանքի յուրօրինակ ձև։ Մարդիկ շնորհավորանքներ են գրում նկարի տակ։
Իրինա Քոչարյանի տեղադրած նկարը սլայդում։
Հասմիկ Բաբաջանյան