Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցին:
Հարցին, թե արդեն հայտնի՞ է Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը, Օսիպյանը պատասխանեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում: "Մենք համագործակցում ենք Ինտերպոլի միջազգայի կառույցների հետ, կենտրոնական բյուրոյի հետ: Կարծում եմ՝ հաջողության կհասնենք”,- ասաց նա: