Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ.
 
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին տոնում է ծննդյան օրը: Այսօր Ռ. Քոչարյանը դարձավ 64 տարեկան:
 
ՀՀ նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ», - ասվում է Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: