Սեպտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 
 
Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սեպտեմբերին «աշնան շունչ» է սպասվում, երբ ամսական միջին ջերմաստիճանը կնվազի 15-16 աստիճանով։
 
«Եղանակը սեպտեմբերին տաք կլինի, նորմայի սահմաններում։ Այս սեպտեմբերը լիովին կհամապատասխանի Հայաստանի բազմաթիվ տարիների կլիմայական պայմաններին` առանց արտասովոր երևույթների», — նշեց Սուրենյանը։
 
Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով` ամսվա առաջին տասնօրյակն անկայուն կլինի. սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։ Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում եղանակը կտաքանա, իսկ երրորդում ջերմաստիճանը կնվազի։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռներ
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +21…+220C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33…+350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +5…+60C, առավելագույնը՝ +34…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7…10 մմ): 
 
 
 
 Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
 
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +27…+300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2…+50C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ +25…+270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…35 մմ):
 
 Լոռու մարզ
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +28…+310C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2…+60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ +26…+280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32…46 մմ):
 Տավուշի մարզ 
 
 
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+190C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +3…+70C, առավելագույնը՝ +28…+290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 38…40 մմ ):
 
 Վայոց ձորի մարզ
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21…+230C, լեռնային շրջաններում` +15…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +34…+350C, լեռնային շրջաններում՝ +27…+300C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10…+120C, լեռնային շրջաններում` +3…+50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +6…+70C, լեռնային շրջաններում՝ 0…+10C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +34…+350C, լեռնային շրջաններում՝ +24…+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 10…15 մմ, լեռնային շրջաններում՝ 22…23 մմ):
 
 Սյունիքի մարզ
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +20…+230C, նախալեռնային շրջաններում` +14…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +34…+350C, նախալեռնային շրջաններում՝ +27…+300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7…+100C, նախալեռնային շրջաններում` +4…+60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +7…+90C, նախալեռնային շրջաններում՝ +4…+50C, առավելագույնը` հովտային շրջաններում +32…+340C, նախալեռնային շրջաններում՝ +28…+290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 13…43 մմ, նախալեռնային շրջաններում՝ 19…61 մմ):
 
 Երևան քաղաք
 
 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +21…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34…+350C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +6…+80C, առավելագույնը՝ +340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
 ՀՀ ԱԻՆ