Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին.
 
Ռուսական կողմը քննարկում է Հայաստանի հայտը ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի արտահանձնման մասին: 
 
«Մոսկվան պաշտոնական հայտ է ստացել Երեւանից 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման մասին»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը` մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:
 
 Հիշեցնենք, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: