Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Այդ մասին նա անձամբ է հայտնել «Говорит Москва» ռադիոկայանին:
 
Կիկաբիձեն նաև նշել է, որ ոչ ոք իրեն չի հրավիրել Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը:
 
«Ինձ ոչ ոք չի հրավիրել հուղարկավորությանը: Այժմ ես պառկած եմ հիվանդանոցում», - ասել է  նա: