Այսօր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, ամյակն է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ այսօրը Ռ․Քոչարյանն անցկացնելու է ընտանեկան միջավայրում։
 
 
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տոնին անդրադրաձել են ռուսական լրատվամիջոցների մեջ մասը, որտեղ անդրադարձ է արվել նաև Պուտինի շնորհավորանքին։ Մեկ նախադասությամբ հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմ շնորհավորել է՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին, նշել էր, որ իրենց կապ չունեն, միայն ծննդյան տոնից մյուս ծննդյան տոն են հեռախոսով շնորհավորում։ Հետաքրքրական է, այս տարի ևս շնորհավորել է Սերժ Սարսգյանը թե ոչ, այլ մասնրամասներ հայտնի չեն։