Երևանում թալանել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորողի տունը.
 
Lurer.com-ը գրում է. 
 
  
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի մուտքի դուռը, ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:
 
Գողացած գումարն ու ոսկե, արծաթյա զարդերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 5 մլն դրամ: 
 
Կայքի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորող:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: