Այսօր՝ օգոստոսի 31-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի 16-ամյա Ս. Մ.-ն: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 22:30-ի սահմաններում 23-ամյա Արտակ Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի 34 QT 696 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր –Երեւան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակի սյանը, տապալել այն, առաջ ընթացել, մեկ այլ սյուն տապալել եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
 
Վթարի հետեւանքով վարորդը ու նրա ուղեւոր 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: 16-ամյա ուղեւորին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ընկած վիճակում: