Բուրժուական հաճույքներ. Ինչու՞ էր Փաշինյան ընտանիքն ուշացել Աշոտի երդմնակալությունից
 
Ինչպես հիշում եք, Փաշինյան ընտանիքի մայրը՝ Աննա Հակոբյանը, որդու՝ Աշոտ Փաշինյանի զինվորական երդմնակալության արարաողությունից լուսանկարներ էր հրապարակել ու մակագրել, թե իրենք ուշացել էին արարաողակարգից, իսկ ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով՝ չէր էլ մասնակցել:
 
«Հայկական Ժամ»-ին հայտնի է դարձել, թե որն է եղել ուշացման պատճառը եւ ինչու՞ որդու երդմնակալությանը չէր մասնակցել Նիկոլը:
 
Մեր աղբյուրը փոխանցում է, որ այդ օրը, Փաշինյան ընտանիքը, փոքրից մեծ, որոշել են օգտվել իշխանական բարիքներից, եւ Արցախ մեկնել ուղղաթիռով:
 
Վարդենիսի տարածքում, սակայն, եղանակային պայմանների պատճառով, ՝ «не летный» հրահանգ է ստանում օդաչուն, եւ նույն տարածքում վայրէջք է կատարում: Ըստ ականատեսի, քանի որ նրանց ուղեկցող մեքենա չի եղել, ստիպված կանչել են, որը  մորն ու երեխաներին տարել է Արցախ, իսկ Նիկոլը նույն ուղղաթիռով վերադարձել Երեւան:
 
Փաստորեն, Փաշինյան ընտանիքի Արցախ «պրիսյագի» մեկնելն ու այդ ֆոնին փիառվելը, մեր պետական բյուջեի վրա մի քանի մլն դրամ է արժենում: Ու դա անում է մի մարդ, ով տարիներ շարունակ նախկին իշխանություններին մեղադրում էր բյուջեն մսխելու մեջ:
 
Ի դեպ, իրենց զավակների երդմնակալության արարողությանը մասնակցել ցանկացող ծնողներից շատերը հնարավորություն չունեն, անգամ ցամաքային ճանապարհով հասնել Արցախ, ու մեծամասնությունը, ընտանիքի ոչ ամբողջական կազմով են մասնակցում այդ արարողակարգերին, կամ՝ ընդհարնապես չեն մասնակցում:
 
Աննա Գրիգորյան