ՈՒսուցիչների աշխատավարձը բարձրանալու է. Արայիկ Հարությունյան
 
Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի ուսուցիչների աշխատավաձը բարձրացնելու համար. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
 
Վերջինիս խոսքով՝  «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:
 
«Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»: