Սոչիում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել.
 
 
 
Սեպտեմբերի 1-ի գիշերը Սոչիի օդանավակայանում «Բոինգ 738» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ գրում է interfax-ը:
 
 
Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից: Թռիչքուղուց դուրս գալուց հետո այրվել են նրա աջ և ձախ թևերը:
 
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 18 տուժածների մասին, որոնցից երեքը երեխաներ են: Հիվանդանոց տեղափոխվել են վեց ուղևոր:
 
Կատարվածի հնարավոր պատճառներից մեկը եղանակային վատ պայմաններն են: