Քրեական հեղինակություն Ֆազը բերման է ենթարկվել. «Ժամանակ».
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ֆազը` Սերգեյ Գրիգորյանը: Գրիգորյանը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ կալանավորվել և դատապարտվել էր մի շարք ծանր մեղադրանքներով:
 
 
Ֆազի վերադարձը կարող է կապված լինել Հայաստանում սպասվող ընտրական պրոցեսների հետ, բայց եթե նախկինում նա ծառայություններ էր մատուցում իշխանություններին, ներկա իշխանությունները դժվար թե դրա կարիքն ունենան»: