Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է իր Instagram-ի էջում: Երգչուհին չի մոռանում իր երկրպագուների մասին ու  պարբերաբար հետեւորդներին է ներկայացնում իր առօրյայից կադրեր, գրավիչ, հետաքրքիր լուսանկարներ ու տեսանյութեր: 
 
 
Այս անգամ երգչուհին լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում ու զուգահեռ նաեւ story բաժնում, որտեղ ներբեռնված ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, որից հետո ջնջվում է:
 
Ինչպես հայտնի է դառնում երգչուհու հրապարակումներից, նա գտնվում է Մոսկվայում: Լուսանկարներից որոշներում նա մոտոցիկլետի ղեկին է ներկայացել:

 
 
Գաղտնիէ չէ, որ Սիլվան սուր հումորի զգացում ունի, այնպես որ լուսանկարները զերծ չեն մնացել սրամիտ մեկնաբանություններից:
 
Առաջին լուսանկարը Սիլվան մակագրել է՝ գրելով. «Մոտոս ու ես»:
 

 
Իսկ մյուս լուսանկարը, որում Սիլվան, կարծես, մոտոցիկլետ է պատրաստվում վարել, ունի հետեւյալ մեկնաբանությունը. «Մեքենա վարել չսովորեցի, գոնե մոտոցիկլետ վարեմ: Ի՞նչ եք կարծում՝ սազո՞ւմ է»:
Ի դեպ, ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել խաղատնից՝ հրապարակմանը կից գրելով. «Չէ, սխալ չհասկանաք, ուղղակի որոշեցի գոնե մի անգամ բախտս փորձել»: