Երեկ՝ օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը 81 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Նա երկու բարդ վիրահատություն էր տարել Գերմանիայում, որոնցից մեկի արդյունքում հեռացվել էր ուռուցք: 
 
Հունիսի 18-ին հայտնի էր դարձել, որ արտիստին տեղափոխել են Մոսկվայի ուռուցքաբանական հիվանդանոցներից մեկի վիրահատական բաժանմունք:
 
Ժողովրդական արտիստի հուղարկավորությունը կանցկացվի ըստ հրեական ավանդույթների, այս մասին հայտնում է «Москва» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի գլխավոր րաբբի Պանխաս Գոլդշմիդթին:
 
«Գերեզմանատանը կհնչի եբրայերեն աղոթք, նաու խոսքեր, ինչպես սովորական հուղարկավորությունների ժամանակ: Ցանկացողները հնարավորություն կունենան վերջում հող լցնել», - մեկնաբանել է րաբբին:
 
Նրա խոսքերով, հուղարկավորությանը շատ րաբբիներ ներկա կգտնվեն, քանի որ Կոբզոնը հրեական համայնքի կարկառուն ներկայացուցիչ էր: Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Քանները հավելել է, որ հավանաբար ներկա կգտնվեն բոլոր րաբբիները, ովքեր այդ պահին կգտնվեն Մոսկվայում:
 
Իոսիֆ Կոբզոնի հրաժեշտի արարողությունը կսկսվի կիրակի օրը ժամը 10:00-ին Պյոտր Չայկովսկու համերգասրահում:
 
Աղբյուրը՝  style.news.am