ԽՈՅԵՐ
 
Այսօր դուք կսկսեք կասկածել, թե ձեր սիրելին ձեզ այլեւս չի սիրում: Սակայն անհիմն եզրակացություններ անելու փոխարեն՝ լավ կլինի, որ կոնկրետ հարցադրումներով դիմեք ձեր սիրելիին:
 
 
ՑԼԵՐ
 
Եթե որոշել եք բաժանվել ձեր սիրելիից, ապա դա արեք այսօր: Դրա համար ավելի հարմար օր չեք գտնի: Բացատրեք նրան, թե ինչով է պայմանավորված ձեր որոշումը եւ աշխատեք հետագայում խուսափել նման սխալներից:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ինչ էլ անեք ձեզ մոտ լավ կստացվի, սակայն աշխատեք տնային գործերում օգնել նաեւ ձեր սիրելիին: Հակառակ դեպքում՝ նա կմտածի, թե դուք իրեն անուշադրության եք մատնել:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի մի շատ կարեւոր որոշում կայացնել, որը, հատկապես, կարեւոր կլինի ձեր սիրելիի համար: Սակայն եթե դուք դա չանեք, ձեր փոխարեն ոչ-ոք չի անի: Այնպես որ՝ հավաքեք մտքերն ու անցեք գործի:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր շատ հետաքրքիր հանգամանքներում կհանդիպեք ձեր երկրորդ կեսին: Հնարավոր է՝ միմյանց բախվեք փողոցում, կամ աստիճանների վրա: Կարեւորը՝ պահը բաց չթողնելն է:
 
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր շատ դժվարությամբ կկարողանաք գրավել ձեր սիրելիի ուշադրությունը: Նա այսօր ավելի քան պահանջկոտ կլինի: Ստիպված կլինեք շատ ջանքեր գործադրել:
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ է ձեզանից ցանկանում ձեր սիրելին: Հնարավոր է՝ դա այնդքան էլ դժվար բան չէ. պետք չէ այդքան լարվել:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի շատ մտերմանալ ձեզ հետ: Աշխատեք նրան ընդառաջ գնալ, որպեսզի նրա համար այդ քայլն ավելի հեշտ լինի:
 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր բարեհաջող օր է երեխաներին նվերներ գնելու համար: Եթե նրանք ձեզանից հեծանիվ կամ ոչ թանկարժեք բջջային հեռախոս խնդրեն, մի մերժեք նրանց այդ հարցում:
 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Դուք միշտ կարծել եք, թե ձեր սիրելին ձեզանից խելացի չէ եւ շատ հարցերում զիջում է ձեզ: Սակայն այսօր դուք հաճելիորեն կզարմանաք՝ բացահայտելով նրան նոր տեսանկյունից:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Ձեզ կթվա, որ առջեւում այնքան շատ ժամանակ ունեք, որ այսօր կարող եք ոչինչ չանել: Սակայն դա այդպես չէ: Ինչպես ասում են՝ այսօրվա գործը պետք չէ թողնել վաղվան:
 
ՁԿՆԵՐ
 
Ձեր սիրելիի մասին աշխատեք ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ կարծիք կազմել: Ի վերջո, դուք եք նրա հետ պատրաստվում անցկացնել ձեր կյանքը, ոչ թե հասարակությունը: Այնպես որ՝ կարեւորը նա անձամբ ձեզ համար լավը լինի: