Այս ռեփերների ուղեղի փոխարեն թեփ է: Քարդի Բին պատվիրել է ծեծել ամուսնու հետ ինտիմ հարաբերություններ ունեցած երկու մերկապարուհիներին: Սակայն, աղջիկներն իրենք հերքում են Քարդի Բիի ամուսնու՝ ռեփեր Offset-ի հետ կապը: Քարդի Բին, որը ով երկու ամիս առաջ լույս աշխարհ է բերել դստերը՝ Kulture-ին, տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել: Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մերկապարուհիները՝ երկու քույր՝ Ջեյջյն ու Բեդդի Ջին հայտնել են, որ Քարդի Բին հունիսին սպառնացել է նրանց հաշվեհարդար տեսնել: Այն ժամանակ երգչուհին աղջիկներին գտել էր Ատլանտայի հյուրանոցներից մեկում եւ մեղադրել՝ նրա ամուսնուն գայթակղելու եւ նրա հետ սեռական կապի մեջ մտնելու մեջ:
 
 
 
Ջեյջը պնդում է, որ այդ ժամանակվանից Քարդի Բին սպառնում է իրեն սոցցանցերում իր հաղորդագրություններով:
 
Ջեյջ

 
Երբ օրերս աղջիկները պարել են Քվինսեի ակումբներից մեկում, Քարդին եւ նրա հինգ ընկերները սկսել են աղջիկների վրա նետել աթոռներ եւ շշեր, ինչպես նաեւ սկուտեղներ: Այնուհետեւ բռնել են նրանց մազերից ու սկսել են ծեծել: 25-ամյա Քարդին անձամբ նրանց չի մոտեցել, բայց շշով աղջիկներից մեկին դիպել է:
 
Բեդդի Ջի
 

 
 
Ինչպես գրում է TMZ-ն, աղջիկները պատրաստվում են դատի տալ Քարդիին, ով շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի այս ամենից հետո, ամենաքիչը՝ նա ստիպված կլինի վճարել մեծ գումարներից կազմված տուգանք:
 
Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock