Էմիլի Ռատաժկովսիկն ամբողջ ամառվա ընթացքում տանջեց երկրպագուներին իր կրքոտ կերպարներով: Գեղեցկուհի մոդելը առնվազն ներկայանում էր շքեղ ու մարմինն ընդգծող հանդերձանքներով:
 
Կրքոտ լուսանկարների Instagram-յան շարքը 27-ամյա թեժ բրիտանուհին շարունակում է համալրել նորերով:
Այս անգամ սուպերմոդելն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում վայելում է ծովափնյա հանգիստը: 
 

 
Լուսանկարում երեւում է բրիտանուհու նրբակազմ իրանի ստորին հատվածն ու ոտքերը, ինչպես նաեւ hետին պլանում նկատվում են իրեն մոտեցող ընկերները:
 
 
«Լավագույն ընկերներն ասես կինոնկարից: Շնորհակալ եմ, ամառ 2018» , - մեկնաբանել է բավականին կրքոտ լուսանկարը մոդելը:
 
Հիշեցնենք, որ Էմիլին վերջերս  ներկայացել էր ուլտրա կարճ կարմիր շրջազգեստով, որն ընդգծել էր մոդելի անթերի, սլացիկ ոտքերը: