Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանը, ով կերպարանափոխությունից հետո ներկայանում է կարճ վարսերով, միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում հմայիչ լուսանկարներով, որոնցում ցուցադրում է ոճային դիմահարդարումներ, վարսահարդարումներ, շքեղ կառուցվածքը: Այս անգամ Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա վառ դիմահարդարմամբ է, իսկ հայացքը հառած է դեպի վեր: Լուսանկարին կից գեղեցկուհին խոսելով երջանկության մասին գրել է.
 
«Պետք է զբաղվես նրանով, ինչը քեզ երջանկացնում է: Մոռացիր փողի կամ այլ թակարդների մասին, որոնք հաճելի է համարել հաջողություն: Եթե դու երջանիկ ես աշխատելով գյուղական խանութում, աշխատիր: Դու ունես միայն մեկ կյանք»: Նա ի դեպ մեջբերել է Կարլ Լագերֆելդի խոսքերը:
 
Ավելի վաղ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում երեւում էին նրա ցլացիկ ոտքերը, շքեղ կազմվածքը: Հմայիչ լուսանկարին կից դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Երջանիկ է նա, ով կարողանում է հասարակ իրերի մեջ նկատել գեղեցիկը, այնտեղ, որտեղ ուրիշները ոչինչ չեն տեսնում: Ամեն ինչ հիանալի է, բավարար է միայն կարողանալ նկատել»: