Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ  լուսանկարներ եւ տեսանյութեր:
 
Այս գեղեցիկ ընտանիքն իր հանգիստն է վայելում Հունաստանում, որտեղից էլ Անահիտը հմայիչ ու գայթակղիչ լուսանկարով է կիսվում միկրոբլոգի իր հետեւորդների, նաեւ երկրպագուների հետ:
 
Ժամ առ ժամ համալրվող հրապուրիչ լուսանկարների շարքին ավելացել է եւս մեկը:
 
Նոր լուսանկարում Անահիտը լողավազանի մեջ է, իսկ դրան կից երգչուհին կատարել է ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը. «Հիշիր, որ աշխարհում կան միլիոնավոր կանայք, որոնք ավելի գեղեցիկ, խելացի, հետաքրքիր են, քան դու: Սակայն, դա ոչ մի նշանակություն չունի, եթե դու դիպչել ես նրա սրտին…»:
 

 
 
Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտը ներկայացել էր իր նորաձեւության տան զգեստով, որը բաղկացած էր երկու մասից: Երգչուհու վերնազգեստը կարճ տոպ էր իրենից ներկայացնում, իսկ կիսաշրջազգեստը՝ երկարափեշ էր:
 
 Աղբյուրը՝ style.news.am