Ողբերգական դեպք Գյումրիում. շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի.
 
 
Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 1-ին ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում: Փաստի առիթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
 
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: