Ի՞նչ օգնություն է ցուցաբերել Դեն Բիլզարյանը բանակին. Պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը.
 
Այսօր համացանցում լուրեր էին պտտվում, թե հայազգի Դեն Բիլզերյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ բանակին տրամադրել է դիպուկահարների համար նախատեսված 30 հատ M82 Barret ինքնաձիգ, 50 հատ M110 ինքնաձիգ ու գիշերային տեսահսկման համակարգեր։ Տեղեկատվությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, պատասխանեց. «Չեմ կարող ասել, ես այդպիսի անհատական ինֆորմացիա չունեմ, թե ով ինչ է տրամադրել»։