43-ամյա Լեոնարդո դի Կապրիոն ամուսնանում է Ալ Պաչինոյի 21-ամյա խորթ դստեր հետ
 
Չի կարող պատահել! Բայց, քանի որ գրում է այնպիսի հեղինակավոր հրատարակություն, ինչպիսին է US Magazine-ը՝ հղում կատարելով USWeekly-ին, ուրեմն, ինչ-որ բան կա: Եվ այսպես, Հոլիվուդի գլխավոր ամուրի եւ սրտակեր Լեոնարդո դի Կապրիոն մտադիր է ամուսնանալ: Այո, այո, դուք ճիշտ կարդացիք:
 
43-ամյա Լեոնարդո դի Կապրիոն ամուսնանում է Ալ Պաչինոյի 21-ամյա խորթ դստեր՝ մոդել Կամիլա Մորրոնեի հետ:

 
«Նրանք սիրում են միմյանց եւ լուրջ են տրամադրված: Նրանք արդեն քննարկել են իրենց նշանադրությունը: Լեոն մինչեւ ականջները սիրահարված է, նույնիսկ երբ նա Ժիզել Բունդհենի հետ էր (սիրավեպը տեւեց 5 տարի), նման մտքեր նա չուներ:
 

 
 
Ժիզելը ցանկանում էր ամուսնանալ, իսկ Լեոն գտնում էր, որ նա դեռ շատ երիտասարդ է եւ ժամանակը չէ: Իսկ Քամիլան ցանկանում է մեծ ընտանիք ունենալ: Նա ցանկանում է Լեոյից երեխաներ ունենալ, իսկ Լեոն սկզբից ուզում է ամուսնանալ, քանի որ նա այդ իմաստով շատ պահպանողական է», - հայտնում են աղբյուրները: