Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ մայրաքաղաքի աղբահանության մասին հարցին, ասաց,որ նախկին իշխանության ժամանակ այդ ոլորտում ձեւավորվել է մենաշնորհ։ Նա նաեւ վստահեցրեց, որ իրեն զեկուցել են՝ Սանիթեքի հինգ մեքենաներ շուտով տեղ կհասնեն եւ իրավիճակը կփոխվի։
 
 
 Փաշինյանը վստահեցեց, որ նախատեսում են ոլորտում փոփոխություն անել, որպեսզի աղբահանությամբ զբաղվեն մի քանի ընկերություններ։ Այս կառավարության ծրագրում, ինչպես ասաց վարչապետը, նախատեսում են աղբահանության գործընթացում ներառել այնպիսի ընկերություններ, որոնք նաեւ աղբի վերամշակմամբ կզբաղվի։ Փաշինյանի խոսքերով՝ արդեն կան հետաքրքրված ընկերություններ։ Ըստ Փաշինյանի, այս կառավարությունը նաեւ ծրագրում է, որպեսզի աղբի վերամշակման գործարան  կառուցվի։ 
 
 
 
 
 «Աղբի հետ մեր հարաբերությունները պետք է ճշգրտվեն»,-ասաց Փաշինյանը, նշելով՝ քաղաքացիներն էլ պետք է աղբը ոչ թե գետնին գցել, այլ եթե անգամ աղբ են տեսնում գետնին, վերցնեն ու գցեն աղբամանը։ Փաշինյանի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք ծառի տակ նստած արեւածաղիկ են ուտում, ու թափում գետնին, ու բողոքում թե՝ երբ է աղբահանության հարցը լուծվելու։ Վարչապետը հորդորեց այդպես չանել, եւ քաղաքացիներն էլ պետք է ուշադիր լինեն եւ աղբը աղբամանը գցեն։ 
 
 
 
 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ