ԽՈՅԵՐ
 
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ խոսել պաթետիկ լեզվով: Կարող եք անգամ անցնել Դուք-ի:
 
ՑԼԵՐ
 
Միակ բանը, ինչին այսօր արժե հավատալ, ձեր ներքին ձայնն է: Եւ եթե նա ասում է, որ պետք չէ հանդիպել այսօր սիրելիին, ապա իսկապես էլ պետք չէ:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր որքան հնարավոր է շատ տարբերակներ մտածեք այս կամ այն իրադարձության զարգացման համար եւ փորձեք խուսափել բացասական արդյունքներից, քանի որ ձեր սիրելին ի վիճակի չի լինի այդ ամենն անել:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր սիրելին կցանկանա որքան հնարավոր է երկար մնալ ձեր կողքին: Աշխատեք ընդառաջ գնալ` հետաձգելով ձեր բոլոր գործերը:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Եթե ձեր մռայլ դեմքն այսօր գոնե մեկ րոպեով ժպտա ձեր սիրելիին, ապա դա ավելի խոսուն կլինի, քան բառերը կամ խոստումները:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր բարդ օր է սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին: Շատ կարեւոր է կարողանալ ներել եւ մոռանալ վիրավորանքները:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Նախքան ինչ-որ կարեւոր բան ասելը կամ անելը, մտածեք, թե ինչպես կարող եք նվազագույն կորուստներով կամ առանց սիրելիի արժանապատվությանը դիպչելու ամեն ինչ վերադարձնել իր նախկին տեղը:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր պետք է մտածեք ոչ թե հագուստի գեղեցկության, այլ հարմարավետության մասին: Ձեր սիրելին ավելի շատ կգնահատի վերջինը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր աստղերը հուշում են ձեզ վերհիշել ձեր բոլոր տաղանդները եւ ցուցադրել դրանք սիրելիին:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Պետք չէ տանջել ձեզ այն հարցով, թե ինչու սիրելին այլեւս երես չի տալիս ձեզ իր նվերներով: Պատճառը փնտրեք ձեր մեջ:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի ընդհանուր ծանոթները լավ չեն արտահայտվի վերջինիս մասին, ինչն, իհարկե, չի ուրախացնի ձեզ:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր դուք միայնակ եւ տխուր կզգաք ձեզ` չնայած այն հանգամանքին, որ ձեր սիրելին անընդհատ ձեր կողոքին կլինի: