Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանության նախկին աշխատակից, այժմ Եվրոպայում գտնվող  Վարդան Ղուկասյանը՝ «Դոգ»-ը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը չկա:
 
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը դատապարտվել է շորթման մեղադրանքով. ինքն այդ մեղադրանքը չի ընդունել և իր դեմ հարուցված գործը համարել է սարքված: Նշենք, որ տեսանյութի տարածումից հետո համացանցում սկսել են տարատեսակ քննարկումներ. «Սա վաղուց էր պարզ, որ կամ գլուխը կերել են,կամ էլ այնպես պահել, որ 40 գոմշի կաշի էլ կտրես, չես գտնի, որ ցուցմունք չտա. Սա էշին էլ պարզ պետք է լիներ»,-գրել է Արարատ Դավթյանը:
Տեսանյութից հեռացրել ենք այն հատվածները, որում «Դոգ»-ը վիրավորական արտահայտություններ  և հայհոյանք է հնչեցնում նախկին պաշտոնյաններից մեկի հասցեին: