ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատերերի ամենաշատ հավանություն արժանացած հարցերին: Շանթ Հարությունյանին ազատ արձակման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը խնդրել է, որպեսզի Շանթ Հարությունյանը Վարդաշեն քր․ հիմնարկի տնօրենի սենյակ ուղեկցեն և ինքը Բաղրամյան 26-ից հեռախոսազրույց է ունեցել։
 
 «Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա, եւ նա ասաց, որ պահանջում է, որ իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս եւ չեմ կարող որեւէ մեկին ասել, որ նրան արդարացնեն։ Մեր պայքարի ամենակարեւոր կետերից մեկն այն է եղել, որ մենք անկախ դատական համակարգ ունենանք: Ես ասացի, որ ժամանակին ես ինքս էլ պայմանական եմ ազատ արձակվել: Շանթն ասաց, որ համաձայն չէ, որ նման կերպ ազատ արձակվի։ Ասացի Շանթ ջան, ինձ համար անհարամար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու լինես անազատության մեջ»,- ասաց վարչապետը: