Չես տարբերի՝ 58-ամյա Դմիտրի Խառատյանը հանրությանն է ներկայացել 20-ամյա որդու հետ.
 
58-ամյա Դմիտրի Խառատյանը Ղրիմ է ժամանել: Ինչպես հայտնում է «ԿՊ»-ն, 80-ականների սեքս խորհրդանիշ Դմիտրի Խառատյանը, որ «Գարդեմարիննե՛ր, առա՜ջ» ֆիլմում Ալյոշա Կորսակի դերից հետո շատ աղջիկների երազանքն էր դարձել, երկրորդ տարին անընդմեջ թերակղզի է ժամանում «Արեւային երկիր» մանկական կինոփառատոնի նախագահի դերում:
 
Այս անգամ նա մենակ չի եղել, կոնջ՝ Մարինայի եւ որդու՝ Իվանի հետ էր:
 
«Գեղեցիկ է: Իսկը Խառատյանն է»,- դերասանը որդու հետ հենց ավանդական կարմիր գորգին հայտնվեց, անմիջապես լսվեցին հիացական բացականչություններ:
 
Ինքը՝ Խառատյանը հագել է մուգ կոստյում եւ բաց գույնի վերնաշապիկ, իսկ որդին, ինչպես եւ պատշաճ է երիտասարդին, ջինս եւ բավականին խայտաբղետ շապիկ:
 
Հրաշալի տեսք ունի նաեւ Մարինա Մայկոն՝ դերասանի կինը: Սակայն երկրպագուների մեծ մասը բարեկազմ շիկահեր աղջկա մեջ չեն ճանաչել 20-ամյա Իվան Խառատյանի մորը: