Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր: Պատրաստման եղանակը՝ Եթե կարծում եք, թե խոսքն այն ջրի մասին է, որով լվանում եք բրինձը, սխալվում եք: Այս ջուրը խմելի է և առողջարար, բայց այն անգամ մոտ չէ իրական բրնձի ջրին, որի մասին խոսելու ենք:
 
Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը: Բրնձի ջուրը պատրաստելու համար պետք է սովորականից շատ ջուր լցնել բրնձի վրա և եփել: Կարող եք բրնձի ջուրը խմել կամ օգտագործել մազերը կամ դեմքը լվանալու համար: Այս ջուրը խմելի է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Կապ չունի, թե ինչպես եք օգտագործում, սննդարար ազդեցությունը կզգաք Ձեր մաշկի վրա: Բրնձաջրի օգտակար հատկանիշներ   
 
1. Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը 2. Կանխարգելում է գաստրոէնտերիտը 3. Կանխարգելում և բուժում է փորկապությունը 4. Կանխարգելում է քաղցկեղը 5. Էներգիա է հաղորդում Կոսմետիկ հատկանիշներ Ձեր մաշկն ավելի կփափկի և գեղեցիկ կդառնա, եթե լվանաք բրնձի ջրով Օգտագործեք այս ջուրը՝ որպես տոնիկ Բրնձի ջուրը կօգնի փակված ծակոտիների դեպքում Բրնձի ջրով լվանալու դեպքում Ձեր մազերն ավելի կառողջանան, փայլ կստանան: