Մամուլում շրջանառվեց Անժելա Սարգսյանի հղիության թեման։ Հետո՝ հերքվեց։ Թվում էր, թե ամեն ինչ դրանով ավարտվեց։ Բայց արի ու տես, որ մարդիկ հավատում են, երբ հերքում է կոնկրետ տվյալ անձը։ Ու քանի որ դերասանուհին որևէ բացատրություն չէր տվել՝ ֆեյսբուքում հղի նկար տեղադրելու առումով, հերքմանն էլ չէին հավատում։
 
Մի փոքրիկ բան էի գրել, ասելով, որ դա ընդամենը շոու է, որին հաճախ են դիմում շոու ներկայացուցիչները, սկսեցի նամակներ ստանալ՝ հիմա հղի՞ է, թե հղի չի։ Կամ դուք ինչ գիտեք, որ շոու է։ Զարմանում էի, որ մեր երկրի մեծ- մեծ հարցերը թողած, դերասանուհու հղի լինելու հարցն է հետաքրքրության թեման։ Բայց դե ինչ արած, երբ հարցերը շատ մեծ են լինում, մարդիկ շեղվելու համար մանրերի վրա են կենտրոնանում։
 
Ինչևէ, LosArmNews.am -ում կարդացի դերասանուհու պատասխանը իր հղիության մասին․
 
Անժելա Սարգսյան․
 
Շատ կուզեի մայրանալ, հատկապես տղա եմ ուզում, բայց նկարները նոր դերիցս են՝ «Ուր էր Մարոյին տենց բախտ» (ծիծաղում է):
 
Հասմիկ Բաբաջանյան