Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի որոշ համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունը:
 
8 ժամ ջուր չի լինի, մասնավորապես, Մեղրի քաղաքում եւ Վարդանիձոր գյուղում:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար