Ակտիվորեն նյութեր են հավաքում Տիգրան Սարգսյանի դեմ քրգործ հարուցելու համար. «168 ժամ»
 
«168 ժամ» թերթը գրում է. «168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ:
 
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացը ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից»: