Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:
 
Հաղորդավարուհին, այսօր միկրոբլոգի իր էջի story բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա երգչուհի Անի Քրիստիի հետ ներկայացել է լողավազանում: Լուսանկարին կից մեկնաբանության չենք հանդիպում:
 

 
 
Հիշացնենք, որ ավելի վաղ Մերի Մակարյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, լուսանկար էր հրապարակել, որում հաղորդավարուհին ջերմ համբուրում էր ամուսնուն:

 
 
 
Չնայած լուսանկարը որեւէ կերպ մեկնաբանված չէր նրա կողմից, սակայն նկարի վրա առկա էր համբույրի սմայլիկ: