Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ:
 
Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ:
Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»:
Սարգսյանից հետաքրքրվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի անդամների ձերբակալությունների կապակցությամբ, նաեւ իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից:
Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, եւ որ իբր ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից: