Երեկ՝ դեկտեմբերի 23-ին-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են 20-ամյա Հայկ Խոդերյանի վարած BMW X6 մակնիշի QQ-001-DD վրացական համարանիշի և 22-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Lada Priora մակնիշի 02 TP 102 համարանիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
 
shamshyan.com-ի տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Priora-ի վարորդը, ով փորձել է հետադարձ կատարել չթույլատրված հատվածով: