Հսկայական կատվաձուկը հարձակվել է հենց նոր ծով մտած տղամարդու վրա՝ Չինաստանի հարավային Սանա ափամերձ քաղաքում:
 
Զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես է կենդանին բռնել լողորդի սեռական օրգաններից, ինչը նրան ցավ է պատճառել, հայտնում է Daily Mail-ը:
 
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդը հազիվ է հասցրել ծով մտնել, երբ կենդանին հարձակվել է, ու նա գոռալով վերադարձել է դեպի ափ: Կենդանու ճանկերից ինքնուրույն ազատվել չի հաջողվել, և տղամարդն ստիպված է եղել սպասել փրկարարների ժամանելուն:
 
Սակայն նրանք նույնպես չեն կարողացել խնդրին լուծում տալ, քանի որ համապատասխան գործիքներ չունեին: Տղամարդն ստիպված է եղել շտապ օգնության մեքենայի ոըղեկցությամբ տեղափոխվել հիվանդանդանոց: