Սերժ Սարգսյանի առողջական վիճակը ծանր Է. Ի՞Նչ Է պատահել ՀՀ երրորդ նախագահին
 
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն այս օրերին Եվրոպայում է «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաև բուժզննություն է անցնելու: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից:
 
Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երևի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել»: Մանրամասները թերթի այսօրվա համարում