Եկատերինբուրգում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել: 
 
Այս մասին տեղեկացնում է «Вечерние ведомости» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով: Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժածներ չկան:
 
Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների վրա, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները: