Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, որտեղ բնակվում է երկրում ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, կա Աշխատավոր Հայաստան անվանումով փոքր բնակավայր: Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, այն ներառված է 18-րդ դարում Զապորոժյեի կազակների կողմից hիմնված Ստարոդերևյանկովսկոյե բնակավայրի կազմում: Բուն Աշխատավոր Հայաստանի պատմության մասին շատ բան հայտնի չէ:
 
Նշվում է միայն, որ այն իր ուշագրավ անվանումը ստացել է ԽՍՀՄ գոյության տարիներին՝ ի նշան Խորհրդային Հայաստանի հետ համերաշխության:
 
Այսօր Աշխատավոր Հայաստանը ՌԴ-ի ամենաքիչ բնակեցված բնակավայրերից է. 2010թ. մարդահամարի տվյալներով՝ այն ունեցել է 124 բնակիչ: