ԽՈՅԵՐ
 
Այսօր դուք թունոտ տրամադրություն կունենաք եւ կցանկանաք բոլորին նեղացնել, կատակել կամ ծաղրել: Եթե ձեր սիրելին օժտված է հումորի զգացողությամբ, ապա նրան միայն նախանձել է պետք:
 
ՑԼԵՐ
 
Այսօր դուք պետք է ձեռք բերեք այնպիսի մի բան, որը կմիավորի ձեզ եւ ձեր սիրելիին: Ժամանակն է, որպեսզի ձեր միությունը խորհրդանիշ ունենա, որը կլինի ձեր երկուսինը միաժամանակ:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կցանկանա ինչ-որ նորություն քննարկել ձեզ հետ: Անգամ եթե ձեզ դա չի հետքրքրի, աշխատեք, ամեն դեպքում, լսել այն, ինչ նա ձեզ կասի, հակառակ դեպքում՝ վեճերից չեք խուսափի:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ժպտալ եւ ուրախանալ կյանքին՝ ինչ էլ որ պատահի: Եթե ձեր օրինակին հետեւի նաեւ ձեր սիրելին, ապա օրն էլ ավելի բարեհաջող կլինի:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիերլին հրատապ գործեր կունենա, ուստի որոշ ժամանակ չի կարողանա ձեր կողքին լինել: Մի նեղացեք եւ մի փորձեք նրա հետ հարաբերություններ պարզել. երբ նա ավարտին հասցնի իր գործերը, իր ողջ ժամանակը ձեզ կտրամադրի:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի գուշակել ձեր ցանկությունները եւ առավել եւս դրանք իրականացնել: Սակայն եթե դա նրա մոտ ստացվի, ապա դուք կդառնաք աշխարհի ամենաերջանիկ մարդը: Միգուցե արժե՞ նրան հուշել:
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք անհամբերությամբ կսպասեք գործերն ավարտելուն, որպեսզի պատրաստվեք իսկական տոնի: Սակայն ձեր սպասումները  կարող են երկար տեւել, այնպես որ՝ աշխատեք վայելել ամեն մի պահը:
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր չարժե ինչ-որ կերպ արագացնել իրադարձությունները ձեր կյանքում: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ոչ դուք, ոչ էլ ձեր սիրելին այսօր պատրաստ չեք լինի վճռական քայլերի:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր սիրելիի հետ շփման ձեւը կարող է էականորեն փոխվել: Իրականում այն ավելի շուտ է սկսել փոխվել, պարզապես հենց այսօր դուք ավելի պարզ կգիտակցեք դա:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր չարժե սիրելիի հետ հարաբերություններում անցնել սահմանագիծը, որը դուք ավելի լավ գիտեք, քան աստղերը:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր ձեր առողջությունը չի համապատասխանի ձեր սիրող եւ հոգատար հոգու պահանջներին եւ ցանկություններին: Պետք է որոշեք, թե ով է իրավիճակի տերը՝ գիպը, թե՞ ձեր սիրտը:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր ինչ-որ մեկից վատ բաներ կլսեք ձեր սիրելիի մասին, ինչը կտխրեցնի ձեզ այնքան, որ դուք կսկսեք մտածել սիրելիի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին: