Ինֆորմացիա կա, որ Քոչարյանը քաղաքական ապաստան է խնդրելու. Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ
  
«Քոչարյանը հստակ որոշել է լքել երկիրը, այդ մասին ես ինֆորմացիա ունեմ: Քոչարյանը այլ երկրից քաղաքական ապաստան խնդրելու միտում ունի»,-Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ստրասբուրգում բնակվող, մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը:
 
 
 Մանուկյանի խոսքով` Քոչարյանը վերջին շրջանում Հայաստանում է գտնվել, որովհետև ցանկացել է կատարվելիք իրադարձություններին քաղաքական ֆոն հաղորդել, իսկ նրա փաստաբանների ասածը` միֆ է:
 
 «Ես վստահում եմ մեր նոր կառավարությանը: Նրանք այդպիսի սխալ չեն անի և Քոչարյանին ազատություն չեն տա ու թույլ չեն տա, որ նա Հայաստանց դուրս գա: Նա Հայաստանից գնալով` քաղաքական ապաստանի հարցն է լուծելու: Վերցնելով որոշ երկրների օրինակը` Քոչարյանը որոշել է տեղավորվել որևէ երկրում: Իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն` Քոչարյանը երեք երկրի մեջ է ընտրում: Առաջինը Ռուսաստանն է…այս նույն գործի շրջանակներում Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնումը չի ստացվում, այն դեպքում, որ նա դեռ իր շուրջը քաղաքական ֆոն չի ստեղծել»,-մանրամասնեց Գևորգ Մանուկյանը:
 
 Մանուկյանը պատահական չի համարում նաև Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը:
 
 «Անգամ դաշնակները արդեն Քոչարյանին միանալու խնդիր չունեն: Քոչարյանը գնում է Հայաստանից`հետ չգալու նպատակով»,-եզրափակեց Գևորգ Մանուկյանը
 
 
Հեղինակ՝Լուսինե Ղազարյան