Մեր մեծերի կյանքի ամեն մի պատառիկ մասունք է։ Մոռացության փոշու միջից, եթե կարող ենք, պետք է հանենք ու սրբությամբ պահ տանք գալիք սերունդներին։ Ժամանակի ոսկե զտիչով կփոշիանան փոքրերը, որոնք այսօր դաշտը զավթել են
 
և խառնել արժեքային ոսկե հավասարակշռությունը։ Մտովի պատկերացնում եմ այսօրվա մեր հնչեղների կյանքը, ովքեր ճոխ խնջույքներում ու ոսկե հարսանիքներում ճանաչված են դառնում ու պարտադրում՝ խոսել միայն իրենց մասին։ Աղքատ երկրում «ոսկե քաղաքի սելֆիներ են անում» ու գրում թեթև կյանքով ապրելու մեծ հաճույքի մասին։ Ուրիշ բան չեն էլ կարող անել, որովհետև երկիրը, որտեղ ապրում են՝ ժամանակավոր օթևան, իսկ ժողովրդին իրենցը չեն համարում։ Մինչդեռ Մեծը տառապանքը զգալով է Մեծ դառնում, ցավը զգալով է հասկանում ցավը։ Մեծը ժողովրդինն է, այն երբեք որևէ իշխանության չի ծառայում։
 
Քրոջս հուշն է, ով անչափ մոտ է եղել Սահյանի ընտանիքին ու գրառել է ամեն մի բառը։
 
Susanna Babajanyan
 
Սիսիանում՝ Սահյանի հանգրվանած և սիրելի տանը, կարելի է ասել՝ իր տունն էր, նրա անտիպ ձեռագրերն ու որոշ գրառումներ ենք կարդում Շչորս Դավթյանի հետ՝ բանաստեղծի 100-ամյակից առաջ: Բոլոր գաղտնիքներն ի վերջո մի օր բացվում են...իսկ որոշներն էլ մեզ հետ կտանենք գերեզման... Ուղղակի բարոյական իրավունք չունենք...բանաստեղծի մահից թող մի հիսուն տարի անցնի, երբ այլևս դրանք որևէ նշանակություն չեն ունենա... Մի գրառումից ցնցվել էի, որի մասին առաջին անգամ եմ ասում.
այն ամբողջովին թրջված-ջնջված էր և միայն ես՝ ձեռագրերի մասնագետ ընթերցողս կարող էի այն կարդալ. բանաստեղծը բռերով արցունք էր թափել վրան....Սահյանը, որ ժայռի պես պինդ էր երևում, հաճախ էր լաց լինում ու միշտ էլ՝ թաքուն, երբեմն էլ՝ անզգույշ և բռնվելով.... Ափսոս, Դավթյանը չթողեց լուսանկարեմ այդ անմեղ գրառումը, որը հավանաբար կոնկրետ բանաստեղծություն չի դարձել:
 
Ենթադրում եմ՝ Սահյանին զանգահարել, /Դավթյանն ասում էր՝ ես էի զանգահարել, հենց այդպես էլ ասաց, հետո էլ՝ տրտնջաց, որ միակ զանգողն էի ողջ օրվա մեջ...../, շնորհավորել են Ամանորի առթիվ: Սահյանը վիրավորված գրել էր՝ ի՞նչս ես շնորհավորում, զանգել ես տնազ անե՞ս...շնորհավորվելու բան չունեմ, բաժակը բաժակիս խփող, հետս ուրախացող, լաց լինող մարդ չունեմ.....բոլորը մոռացել են ինձ, բոլորը ատում են ինձ, ամենաճիշտը մեռնելս է, հողի տակ անցնելս, էնտեղ գոնե ընտանիք ունեմ, Խչի պապիս հետ կզրուցեմ, դարդերս կպատմեմ... Սահյանն այդ շրջանում բաժանված էր կնոջից..... երեխաներից, հարազատներից, ընկերներից, ողջ աշխարհից էլ՝ խռով....իրականում՝ մոռացված..
 
Հասմիկ Բաբաջանյան