2 երեխա են ինքասպան եղել. պատճառը՝ խաղը
 
 
Անչափահասների շրջանում մեծ հայտնիություն է ձեռք բերում «Մոմո» «ինքնասպանության» խաղը: Այս անգամ, խորհրդավոր ցանցային բնույթի խաղի զոհերը Կոլումբիայի երկու դպրոցականներ `12-ամյա աղջիկն ու 16-ամյա տղան են, այս մասին հաղորդում է Daily Mail- ը:
Երկու պատանիներ ինքնասպանություն են գործել, երբ սկսել են խաղալ WhatsApp- ի «Մոմո» անվամբ «ինքնասպանության» խաղը: Տեղեկացվում է, որ չարաբաստիկ կերպարը հանձնարարություններ է տվել, որոնցից վերջինն ինքնասպանություն գործելու հրաման էր: Խնդիրը չկատարելու դեպքում երեխաներին սպառնում էր «չար անեծք»:
 
ԶԼՄ-ների հաղորդումամբ, ինքնասպանություն գործած պատանիները ծանոթ էին, ավելին `16-ամյա տղան, խաղի մեջ է ներգրավվել իր 12-ամյա ընկերուհուն: Երկու դպրոցականները ինքնասպանություն են գործել ` մոտավոր 48 ժամ տարբերությամբ:
 
 
Նշենք, որ նրանք «Մոմո» -ի առաջին զոհն են Կոլումբիայում: Ավելի վաղ, նույն խաղի պատճառով,Ուկրաինայի 15-ամյա աշակերտը փորձել է ինքնասպանություն գործել, սակայն աղջկան կարողացել են փրկել:
 Նյութի աղբյուրը՝ yelaket.am