Բուժքույրերը հասցրել են փրկել նորածին երեխային, ում մայրը փորձել է խեղդել զուգարանակոնքի մեջ.
Չինաստանի Տյանցզին քաղաքում ծննդատան բուժքույրերը պատահաբար նորածին երեխայի լացի ձայն են լսել զուգարանից: Նրանք գնացել են ձայնի ուղղությամբ և սարսափելի տեսարանի ականատես եղել. զուգարանակոնքի մեջ երեխա է եղել՝ գրում է Daily Mail-ը:
 
Պարզվել է, որ նոր ծննդաբերած մայրը փորձել է այդ ձևով ազատվել երեխայից: Երեխայի հետ նրանք գտել են նաև կնոջ ընկերքը: Այդ արարքից հետո կինը փորձել է փախչել, սակայն բժիշկները բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը:
Կինը պատմել է, որ հղիացել է արտաամուսնական կապից, և զուգընկերը անհետացել է, ինքը թաքցրել է ընտանիքից իր վիճակը և փորձել է գաղտնի պահել այդ ամենը:
Բարեբախտաբար, փոքրիկը լուրջ վնասվածքներ չի ստացել: