ԽՈՅԵՐ
 
Այսօր մեծ է հավանականությունը, որ ձեր սիրային հարաբերություններում տարաձայնություններ կառաջանան: Դուք եւ ձեր սիրելին ցանկություն կունենաք վիճելու: Պետք չէ բացասական էներգիան պահել ձեր մեջ: Եթե դուք կկարողանաք բացի ձեր սիրելիի հանդեպ այդ էներգիան կիրառելուց այլ տարբերակ գտնել, ապա շատ լավ, իսկ եթե ոչ…Ինչեւէ, երբեմն վիճելը չի խանգարի: 
 
ՑԼԵՐ 
 
Որքան շարժուն լինեք այսօր, այնքան լավը կլինի օրը ձեզ համար: Սիրելիի հետ համատեղ վազքը, անգամ երկարատեւ շոփինգը լավ կանդրադառնան ձեր հարաբերությունների վրա:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 
 
Այսօր կսկսեք զղջալ այն մասին, թե ինչ եք արել մեկ կամ կես տարի առաջ: Սակայն ոչինչ փոխել այլեւս հնարավոր չէ:   Միգուցե ժամանակն է վերջնականապես թերթել ձեր կյանքի այդ էջը՝ դառը փորձն ընդունելով ի գիտություն:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Եթե ձեր գլխին կուտակվել են խնդիրներ, որոնք մասին դուք չէիք համարձակվում ասել ձեր մտերիմներին, ապա այսօր համապատասխան օր է, որպեսզի բացեք ձեր հոգին նրանց առջեւ: Այդ կերպ դուք թեթեւություն կզգաք:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիի հետ կցանկանաք ձեզ պահել ոչ այնպես, ինչպես պահում եք սովորաբար, իսկ նա կցանկանա միմիայն ձեզ հետ շփվել: Պետք է փնտրեք ոսկե միջինը, որպեսզի խուսափեք սիրելիի հետ վեճերից:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր մեծ է հավանականությունը, որ կսիրահարվեք տարիքով ձեզանից մեծ մի անձնավորության: Միգուցե այդ սիրահարվածութունը արագ անցնի՝ թողնելով միայն հիացմունք եւ ավելի լավը լինելու ցանկություն, իսկ միգուցե ամեն ինչ փոխադարձ լինի:  
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք տխուր եւ միայնակ կլինեք՝ չնայած ձեր սիրելիի ներկայությանը ձեր կողքին: Ամեն դեպքում, նա չի կարողանա թեթեւացնել ձեր հոգեկան ցավը, հատկապես, եթե դուք էլ չցանկանաք հաղթահարել դա:
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր սիրելին կցանկանա ձեր առջեւ պարծենալ իր ձեռքբերումներով: Անգամ եթե դուք նրա արածը նշանակալի չեք համարում կամ էլ կարծում եք, որ նա կարող է ավելին անել, փորձեք արհեստական հիացմունք ցուցաբերել նրա հանդեպ:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Բարենպաստ օր է ինչ-որ բան խոստովանելու համար: Կարելի է սեր խոտովանել կամ այն, որ դուք եք կերել ամբողջ քաղցրեղենը եւ այլն: Եթե չկարողանաք խոստովանելու բան գտել, ապա հորինեք այն:  
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր աստղերը ձեզ հետ են, բաց մի թողեք այս հնարավորությունը: Վայելեք գինի, հատապտուղներ, արեւոտ օրը, քամու թարմությունը, երեխաների ժպիտը: Այսօր ձեզ ամեն ինչ կարելի է: Հրաշք գործեք սեփական ձեռքերով:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր ձեզ անսպասելի հանդիպում է սպասվում, որը կփոխի ձեր անձնական կյանքի մասին պատկերացումները: Դուք կցանկանաք ամեն ինչ ծանրութեթեւ անել եւ անսպասելի եւ միգուցե անցանկալի հետեւություններ անել:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր սիրելին կամաչի ձեզ հետ իրեն պահել ինչ-որ կոնկրետ կերպով, եւ ձեզ համար անհասկանալի կլինի, թե որտեղից նրան այդ ամոթը: Չնայած դուք նրան պահվածքից  ձեզ վատ չեք զգա: