Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Ծաղկահովիտ տանող խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած Volvo մակնիշի 02 TV 707 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Թարզյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 33 DՍ 761 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Volvo-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել միջհամայնքային ճանապարհին գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի բետոնե սյանը:
 
Վթարից ժամեր անց Volvo-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոն: