Ամերիկացի ռեփեր Նիկի Մինաժը պատահաբար ցույց է տվել կուրծքը 5 հազար հոգանոց բազմությանը Made In America փառատոնի ժամանակ:
 
Հիփ-հոփի աստղը որոշել է չդադարեցնել ելույթը և շարունակել է երգել ու պարել՝ կուրծքը ձեռքով ծածկած:
 
 
 
Նշվում է, որ 35-ամյա Մինաժն առաջին ռեփ երգչուհին է Made In America փառատոնի պատմության մեջ, որը նվիրված է հիփ-հոփ երաժշտությանը և էլեկտրոնիկային:
 
 

 
 
Ավելի վաղ Մինաժը Ganja Burn-ի թրեքի հիման վրա տեսահոլովակ էր նկարահանել, որի գործողությունները տեղի են ունենում անապատում: